Հունվարի 3-ին Հրազդան ԲԿ-ից բոտուլիզմ ախտորոշմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ 50-ամյա Մանուչար Խաչատրյանին ամրացված արհեստական շնչառական ապարատը 3 շաբաթ անց անջատել են: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ից:
Ավելի վաղ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացել էինք, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 5 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է դարձել սննդում տնային պայմաններում պատրաստված շուշանի եւ բամիայի պահածոների օգտագործումը:



























