Թուրքիայի Չանաքքալե նահանգից դեպի հունական կղզիներ փախստականներ տեղափոխող նավը խորտակվել է, որի պատճառները դեռ անհայտ են:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Չանաքքալեի Այվաջըքի շրջանից դեպի հունական կղզիներ մեկնող նավի խորտակվելու ժամանակ ուղեւորներից մեկը հասցրել է զանգել թուրք փրկարարներին։ Դեպքի վայր մեկնած փրկարարներին հաջողվել է փրկել 62 փախստականի։
Փրկարարները ափ են հանել նաեւ խեղդված 39 ուղեւորի, որոնց մեջ մեծ թվով երեխաներ են եղել։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, թե 10 փախստական է մահացել։
































