Ադրբեջանում շարունակվում են ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները:
Ինչպես հայտնում է contact.az-ը, նախօրեին Զաղաթալա քաղաքում տեղի յոթ բնակիչ է ձերբակալվել: Ձերբակալության պատճառը հունվարի 30-ին նախատեսված բողոքի ակցիան էր:
Երկու հոգի մեղադրվել է հանրային կարգի խախտման համար եւ տեղի դատարանի կողմից կալանքի է առնվել 25 օրով: Զաղաթալայի շրջանի ոստիկանության բաժանմունքի հերթապահն իր հերթին Turan գործակալությանն ասել է, որ շրջանում բողոքի ակցիայի պատճառով ձերբակալվածներ չկան:




























