Վաշինգթոնի համալսարանի գիտնականները կարողացել են գաղտնազերծել մարդու ուղեղի ուղարկած ազդակները։ Փորձի արդյունքում հատուկ ծրագիրը կարողացել է իրական ժամանակում հստակ նշել մարդու տեսած պատկերների 96 տոկոսը։ Դրա համար համակարգչին անհրաժեշտ է եղել 20 միլիվայրկյան։

Հետազոտության համար ամերիկացի գիտնականները էպիլեպսիա ունեցող 7 մարդուց բաղկացած խումբ են ընտրել։ Նրանց գլուխներին էլեկտրոդներ են միացրել, որի նպատակն է եղել պարզել էպիլեպտիկ ցնցումների պատճառները, հայտնում է Engadget-ը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Computational Biology ամսագիրը, փոխանցում է RT-ը։

Փորձի մասնակիցներին տարբեր նկարներ են ցույց տվել, որոնք էկրանին են հայտնվել ամեն 400 միլիվայրկյանը մեկ, իսկ համակարգիչն ուսումնասիրել է ուղեղի ալիքների ալգորիթմը։ Ծրագիրը կարողացել է որոշել բոլոր պատկերների 96 տոկոսը։

«Մեր աշխատանքի արդյունքը կարելի է օգտագործել ամբողջովին կաթվածահար եղած հիվանդների հետ շփում հաստատելու ուղիներ մշակելու համար»,- ասել է Վաշինգթոնի  համալսարանի նյարդաբան Ռաջեշ Ռաոն։