Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է ամերիկյան Յուտա նահանգում 14-ամսական աղջնակը փոքրիկ սնոուբորդով հաղթահարում բլուրը: Կադրերում երեւում է, թե ինչպես է Սլոանը համարձակորեն յուրացնում իր հանար նոր այս սպորտաձեւը:
«Թեեւ դա շուկայում եղած ամենափոքր սնոուբորդն էր, մենք ստիպված էինք այն փոփոխության ենթարկել, որպեսզի մեր դստեր ոտքերը շատ հեռու չլինեն միմյանցից: Երեկ նա առաջին անգամ էր սահում, եւ դեբյուտը հաջող անցավ»,-պատմել է աղջնակի հայրը, հաղորդում է Lifenews-ը:
Դեռեւս Սլոանը չի կարողանում ինքուրույն շրջվել եւ բարձրանալ, բայց, ի տարբերություն այն նորելուկների, շատ վստահ պահում է հավասարակշռությունը:




























