Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը անհամաձայնություն է հայտնել Ադրբեջանի վարկային վարկանիշի վերաբերյալ միջազգային վարկանիշային Standard & Poor's գործակալության գնահատականին: Այդ մասին տեղեկացնում է գերատեսչության կայքը:
«Standard & Poor-ի զեկույցում անճշտություններ են թույլ տրվել, ինչի հետ կապված Ֆինանսների նախարարությունը համաձայն չէ գործակալության գնահատականին եւ այդ առիթով ափսոսանք է հայտնում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարությունում նաեւ հույս են հայտնել, որ S&P-ը, որը նավթի եւ նավթամթերքի գների նվազման ֆոնին իջեցրել է Ադրբեջանի վարկանիշը, «հումքային արտադրանքի գների բարձրացման դեպքում նման օպերատիվություն կդրսեւորի` վերականգնելով երկրի ներդրումային վարկանիշը»:




























