Շիրակի մարզի Իսահակյան գյուղի դպրոցի շենքի տանիքում բռնկված հրդեհը մոտ մեկուկես ժամ անց հաջողվել է մարել: Գյուղապետ Արտավազդ Արսենյանը NEWS.am-ին ասաց, որ հրդեհի հետեւանքով շենքի մի մասնաշենքի՝ 700 քմ տարածք զբաղեցնող տանիքն ամբողջությամբ այրվել է:

«Մի կորպուսից հաջողվեց չթողնել, որ հրդեհը անցնի մյուսին, միայն միջանցքն է մի փոքր այրվել»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ վնասի չափերը դեռ պարզ չեն, հաշվարկվում են:

Գյուղապետը նշեց, որ դեռ վերջանական պարզ չէ՝ ինչից է տանիքում հրդեհն առաջացել, նախնական տվյալով՝ հոսանքի կարճ միացում է եղել:

Գյուղի դպրոցում փետրվարի 1-ից աշակերտներին կտեղավորեն առաջին հարկի դասասենյակներում, մինչեւ տանիքը վերանորոգվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: