ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Արթիկի եւ Մարալիկի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է:
Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:



























