Հունվարի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ 59-ամյա Ազատուհու Ե.-ի տանը զինված հարձակում է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, 59-ամյա Սարգիս Մ.-ն, օգտվելով պարսպի բացակայությունից, ապօրինի մուտք է գործել 20-ամյա Նվեր Ա.-ի տան բակ եւ ցանկացել է գողություն կատարել, սակայն տեսնելով Նվեր Ա.-ին, ոչինչ չգողանալով` դիմել է փախուստի:
Նույն օրը, ժամը 00.50-ին, Սարգիս Մ.-ն, գողության փորձ կատարելու կասկածանքով, Տարոնիկ գյուղից բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:



























