Թուրքիայում անհնար է դարձել երկրի տարածքով ռուսական ավտոտրանսպորտով փոխադրումների իրականացումը։ Այս մասին հայտնել է Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Հաղորդվում է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2016թ. հունվարի 31-ին լրացել է 2015թ. համար ստացած թուրքական թույլտվության ժամկետը։
«Մինչ այս պահը թուրքական կողմի հետ չի համաձայնեցվել 2016թ. թույլտվությունը»,- ասված է Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի հայտարարության մեջ։




























