Ռուսաստանն այլեւս չի կարող որեւէ պատճառաբանությամբ քողարկել Թուրքիայի օդային սահմանը խախտելու դեպքերը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը պնդել է, թե Սիրիայում ռուսական «Սու-34» ռազմական օդանավը խախտել է Թուրքիայի սահմանը։  «Այդ խախտումն արձանագրվել է թե մեր, թե ՆԱՏՕ-ի կողմից։ Թուրքիան չի ցանկանում ՌԴ-ի հետ հարաբերությունների լարվածությունը մեծացնել, սակայն Թուրքիան միշտ էլ զգայունություն ցուցաբերելու է իր սահմանների խախտմանը»,-ասել է Դավութօղլուն։

Նշենք, որ ռուսական կողմը պնդել է, թե Թուրքիան անհիմն մեղադրանքներ է ներկայացրել օդային սահմանի խախտման հետ կապված։