«Իսլամական պետության» գրոհայինները համաշխարհային հանրությանն ուղղված նոր սպառնալիքներով տեսանյութ են հրապարակել, գրում է Gazeta-ն` վկայակոչելով  The Guardian-ը:

Շեկ մազերով գրոհայինը ֆրանսերեն ասում է, որ Արեւմուտքին ահաբեկչական գրոհներ են սպասում, որոնք «կստիպեն մոռանալ սեպտեմբերի 11-ը եւ Փարիզը»:

Գրոհայինը նաեւ հայտնել է, որ «Իսլամական պետությունը» նախատեսել է Ալ-Անդալուսի միակցում: Նրա խոսքով, Իսպանիան եւ Պորտուգալիան այլ երկրներից ավելի կտուժեն, որովհետեւ մեղավոր են այդ տարածքներից մահմեդականներին քշելու համար, ինչը տեղի է ունեցել մոտ  500 տարի առաջ:

Վերջում ահաբեկիչը իր պատանդին լրտեսության համար է մեղադրում եւ կրակում նրա գլխին: Հետո չորս գրոհային եւս մեկական մարդ են սպանում: