Հայաստանի գյուղացիներն նախկինի պես դժվարությունների առջեւ են կանգնած վարկերը փակելու հետ կապված, որքան էլ Կենտրոնական բանկը վստահեցնի հակառակի մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր այցելությունները մարզեր:

Նրա խոսքով, տասնյակ հազարավոր գյուղացիներ ստիպված են նոր վարկեր վերցնել հները փակելու համար: «Գնորդ ընկերությունները օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել վճարել գյուղացիներին բերքի դիմաց: Հին վարկերի համար տասնյակ կոնֆլիկտներ են առաջացել հարեւանը հարեւանի, եղբայրը՝ եղբոր դեմ: Այդ մարդիկ ժամանակին երաշխավոր են հանդես եկել վարեկրի վճարման համար՝ լավ չգիտակցելով, թե ինչ է դա նշանակում: Մթերված ապրանքի գների չվճարումները ավելի են սրել իրավիճակը,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով այս թեմայով լսումներ կազմակերպել՝ հաշվի առնելով հարցի սոցիալական սրությունը: