Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  հանձնարարությամբ  համայնքային ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում սույն թվականի հունվարի 30-ին եւ 31-ին, շաբաթ եւ կիրակի օրերին դարձյալ  սահմանվել է հերթապահություն։

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նախորդ շաբաթվա համեմատ քաղաքացիների այցելությունների թիվը նվազել է: Այդ օրերին բժիշկների օգնությանն է դիմել 226 քաղաքացի, որոնցից 47-ը տառապել է սուր շնչառական հիվանդությամբ, իսկ 6-ը՝ թոքաբորբով: 

Չնայած սուր շնչառական հիվանդություների  ախտորոշման թվի անկմանը՝ բուժհաստատությունների տնօրեններին եւ բժիշկներին հանձնարարվել է արագ արձագանքել ցանկացած քաղաքացու խնդրին, իրականացնել պատշաճ, բարեխիղճ սպասարկում: