Կրեմլում ելնում են նրանից, որ ռուսաստանյան ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտում չի եղել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք այնուամենայնիվ ելնում ենք այն տեղեկությունից, որը հայտնել է մեր Պաշտպանության նախարարությունը: Ես հիշեցնում եմ, որ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հերքել են թուրքական կողմի պնդումը, թե մեր ինքնաթիռներից մեկը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Մենք ելնում ենք դրանից », - ասել է Պեսկովը:




























