Երեւանի քաղաքապետարանը կստուգի, թե որքանով է լավ աշխատում մայրաքաղաքում տրանսպորտը երեկոյան ժամերին եւ հանգստյան օրերին:
«ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 25 արձանագրություն:
Հանձնարարվել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել մշտադիտարկումները եւ հատկապես երեկոյան ժամերին եւ ոչ աշխատանքային օրերին հետեւել երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ քանակի ու քաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովմանը»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:



























