Քաղաքացիական հասարակության զարգացման աջակցության ասոցացիան (AVCİYA) կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ծառայություններից:

Ինչպես հայտնում է «Ազերի փրես» գործակալությունը, այդ կապակցությամբ AVCİYA-ն հանդես է եկել հայտարարությամբ: Դեմարշի համար առիթ էր դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԽԽՎ երկու զեկույցների քննարկման նախօրեին:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի իրավական հիմք չունի միջամտելու այլ միջազգային կազմակերպություններում արդարադատություն փնտրելու Ադրբեջանի փորձերին: Մինսկի խումբը փորձում է պահպանել իր մենաշնորհը հակամարտության կարգավորման հարցում»,- ասված է հայտարարության մեջ: