Ադրբեջանում հունվարի 31-ին 88 տարեկանում մահացել է Ջալալ Ալիեւը՝ երկրի գործող նախագահի հորեղբայրը, Հեյդար Ալիեւի եղբայրը

Ինչպես հայտնում է contact.az-ը, Ջալալ Ալիեւը եղել է Ազգային ակադեմիայի գործող անդամ, կենսաբան: Երկար տարիներ նա եղել է խորհրդարանի պատգամավոր ու «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության ամենակարկառուն անդամներից մեկը:

Ուշագրավ է, որ մինչեւ փետրվարի 1-ը, ժամը 11-ը, պաշտոնական լրատվամիջոցները ու կառավարական աղբյուրները այդ մասին ոչինչ չէին հայտնում: «Ենի Ադրբեջան» կուսակցությունը նույնիսկ ցավակցություն չի հայտնել: Ոչ պաշտոնական տվյալներով, դրա պատճառը երկրի ղեկավարության սառը վերաբերմունքն է Ջալալ Ալիեւի նկատմամբ: