Երբ հայտնի է դարձել Լեւոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ այցելության մասին, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի հետ՝ պարզելու այցելության ընթացքում առաջին նախագահին աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարցերը: Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով հարցին, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ այցելության ժամանակ ՀՀ դեսպանությունը եւ Լոս-Անջելեսում գլխավոր հյուպատոսությունը որեւիցե ուշադրություն չեն դարձրել նախկին նախագահին:

«Նախկին նախագահի գրասենյակից հայցել են միայն ապահովել ամերիկյան օդանակավայանում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելը, ինչը եւ արվել է։ Այլ հարցերով օժանդակելու ՀՀ դեսպանության  առաջարկությանն ի պատասխան, առաջին նախագահի գրասենյակից արձագանքել են, որ որեւիցե այլ աջակցության կարիք չկա»,-ասել է Տիգրան Բալայանը: