Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա մայրիկը, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին՝ հավելելով, որ Գրետա մայրիկը լիովին ապաքինվել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տիկին Գրետան մոտ մեկ շաբաթ առաջ սուր շնչառական հիվանդությամբ հոսպիտալացվել էր:



























