Սիրիայում ՌԴ ՌՏՈՒ-ի ավիացիան ոչնչացրել է այն ճամբարը, որտեղ նախապատրաստություն էին անցնում ԱՊՀ երկրներից Թուրքիայով եկած գրոհայինները, ավելի քան 20 գրոհային է ոչնչացվել: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:  

Նա տեղեկացրել է, որ «սիրիական ընդդիմությունից ստացված տեղեկության համաձայն, Քինսիբբա բնակավայրի տարածքում ավազակների դաշտային ճամբար էր ստեղծվել, որը կազմված էր Թուրքիայի տարածքով եկած ԱՊՀ քաղաքացիներից»:

«Անօդաչու սարքերի կողմից լրահետախուզման իրականացումից հետո նպատակի խոցման համար գործի է դրվել ռուսաստանյան Սու-24Մ ռմբակոծիչը: Արդյունքում դաշտային ճամբարը, ինչպես նաեւ ավելի քան  20 գրոհային ոչնչացվել է», — ասել է Կոնաշենկովը:

Նա նշել է, որ Լաթաքիայի նահանգում շարունակվում է լեռնային տեղանքում թաքնվող ահաբեկիչների ավազակային միավորումներին հարվածներ հասցնելը: «Դրանց խոցման համար գործի են դրվել Սու-24Մ ռմբակոծիչներ», — ճշտել է գեներալը: