Փետրվարի 1-ին եւ լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային (AK ինքնաձիգերից, ДШК գնդացիրներից, СВД եւ «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից), հրետանային (60 եւ 82 մմ-ոց ականանետերից) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (ՀԱՆ-17) հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի եւ վստահորեն ապահովել առաջնային բնագծի պաշտպանությունը:




























