ՀՅԴ պատգամավորները դեռեւս չեն պատասխանում այն հարցին, թե ինչ են քննարկել փետրվարի 1-ի երեկոյան ՀՀԿ ներկայացուցիչների  հետ։

ՀՀ խորհրդարանի նիստի մեկնարկից առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, ինչպես նաեւ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Բաբայանն անցան լրագրողների կողքով, սակայն չպատասխանեցին նրանց հարցերին։ Ռուստամյանն ասաց, որ իրենք ավելի ուշ կանդրադառնան դրան։

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն արդեն բացեիբաց հայտարարել են, որ կոալիցիոն բանակցություններ են վարում, սակայն դեռեւս չի հաղորդվում, թե ինչ ձեւաչափով եւ պաշտոնների ինչպիսի բաժանմամբ։