Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ապօրինի գազային ատրճանակ կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Գեւորգ Շ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի, «Պառա» տիպի ատրճանակին նմանվող գազային ատրճանակ, որի փամփշտատուփում եղել է 1 փամփուշտ, իսկ տաբատի գրպանից հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ:
Ըստ Գեւորգ Շ.-ի հայտարարության` ատրճանակը պատկանում է իրեն, եւ այն կրում է ինքնապաշտպանության նպատակով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























