Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Ա. Օզանյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 31-ամյա Արտաշ Ա.-ին, որի մոտ հայտնաբերվել է 2 ձայնարկիչ եւ 2 նվագարկիչ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտաշ Ա.-ն խոստովանել է, որ դրանք քիչ առաջ է գողացել:
Պարզվել է, որ նա գողությունը կատարել է Գյումրիի քաղաքային զբոսայգու պահեստարանից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:



























