Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը չի մեկնաբանում իր պաշտոնը՝ ՀՅԴ-ի կոալիցիայի մեջ ընդգրկվելու դեպքում, այդ կուսակցությանը փոխանցելու մասին լուրերը:

Դիտարկմանը, թե 2000-ականներին կթրության ոլորտը ավանդաբար դաշնակցական նախարարներ էին ղեկավարում, Աշոտյանն արձագանքել է. «Վերջին 25 տարում փոփոխությունները մարտավարական բնույթ են կրել, իսկ ռազմավարությունը մնում է նույնը՝ ստեղծել  միջազգային փորձի վրա հիմնված ազգային դպրոց: Այստեղ, ըստ էության, ոչինչ չի փոխվել»: