Նպատակային մրցույթով ընդունված ուսանողները պարտավոր կլինեն աշխատել ըստ նշանակման: Այդ մասին փետրվարի 2-ին խորհրդարանում հայտնել է  գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը`  «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքում  2-րդ ընթերցմամբ փոփոխությունների քննարկման ընթացքում:

Օրենքի նախագիծը նախատեսում է, որ առանձին, նպատակային մրցույթով ընդունված ուսանողները պարտավոր կլինեն առնվազն  3 տարի աշխատել պետության կողմից նշված վայրում: Այդ պայմանը չկատարելու դեպքում, շրջանավարտը, կառավարության կողմից սահմանված կարգով, պարտավոր կլինի փոխհատուցել ուսման վարձի եւ թոշակի կրկնապատիկը:  Փոխհատուցման 70 տոկոսը բուհը կվերադարձնի բյուջե, իսկ 30 տոկոսը կկարողանա օգտագործել օրենքով սահմանված կարգով: