Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ժնեւի միջսիրիական բանակցություններին ահաբեկչական  «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման մասնակցության վերաբերյալ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին:»

«Մենք պայմանավորվել ենք, որ այդ մարդիկ, եթե մասնակցեն բանակցություններին, կմասնակցեն որպես անձեր, կընդունեն ՄԱԿ ԱԽ-ի 2254 որոշման բոլոր պահանջները, մասնավորապես` կատարյալ հրաժարում ծայրահեղական գործունեությունից եւ հավատարմություն Սիրիայի տարածքային ամբողջականությանը», - ասել է նա:

Նախարարը նաեւ ընդգծել է, որ բանակցություններին «Ջեյշ ալ Իսլամի» մասնակցությունը չի նշանակում խմբավորման ճանաչում: