Թուրքիան պետք է հետեւի Սիրիայի երկնքում միջադեպերը կանխելու հուշագրին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար Աբդալլահ ալ Նահայանի հետ բանակցություններից հետո:

ԱՄՆ-ն պատասխանատու է կոալիցիայի բոլոր երկրների, այդ թվում Թուրքիայի կողմից Սիրիայում մարտական ավիացիայի թռիչքների ժամանակ միջադեպերի կանխման հուշագրին հետեւալու համար, նշել է Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հենց սկզբից առաջարկում էինք համակարգել մեր գործողությունները, որպեսզի հարց չառաջանա, թե ով է հարվածում ճիշտ թիրախներին, իսկ ով՝ ոչ: Առաջարկում էինք աշխատել ու միշտ մերժում ստանում: Միակ պայմանավորվածությունն ԱՄՆ-ի հետ՝ օդում միջադեպերի կանխմանն մասին հուշագիրն է: Այն տարածվում է ԱՄՆ գլխավորած բոլոր անդամների վրա, ԱՄՆ—ն դրա համար պատասխանատվություն է կրում»,-ասել է Լավրովը: