Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2016թ. Ռուսաստանի ՀՆԱ կանխատեսումները +0.5 տոկոսից իջեցրել է -1 տոկոս։ Այս մասին ասված է գործակալության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք վերանայել ենք 2016թ. ՀՆԱ իրական աճի կանխատեսումները՝  +0.5 տոկոսից իջեցնելով -1 տոկոս։ Դա արտահայտում է 2015թ. արդյունքները եւ նավթի ավելի էժան գները։ Եթե նավթի գները 2016թ. չսկսեն վերականգնվել, նավթային սեկտորում հարկերի աճն ավելի հավանական կդառնա, ինչը ավելի կնվազեցնի ոլորտում կապիտալ ծախսերը»,- ասված է Fitch-ի հաղորդագրության մեջ։