Թուրքիայի Սվաս նահանգում գտնվող հայկական գերեզմանոցում բարեկարգման աշխատանքներ են կատարվել։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Սվաս նահանգի աշխատանքների կատարման վարչության կողմից տարածված հայտարարության մեջ ասվել է, թե Սվասի 5-րդ մոտոհրաձգային բրիգադի տարածքում գտնվող հայկական գերեզմանոցը կատարված աշխատանքից հետո մաքրվել ու ավելի բարեկարգ տեսքի է բերվել։

«Մեր համար մուսուլման կամ ոչ մուսուլման չկա։ Մեր հարեւան հայերի գերեզմանների պահպանության համար ամեն անհրաժեշտ բան անելու ենք»,-ասվել է հայտարարության մեջ։