Վայոց ձորի մարզում գտնվող քարի արտադրամասում փետրվարի 1-ին հայտնաբերվել է 65-ամյա գիշերային պահակի դին: NEWS.аm-ի այս տեղեկությունն այսօր՝ փետրվարի 2-ին, հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ ահազանգը ստացվել է փետրվարի 1-ին, ժամը 13:10-ի սահմանում:

Նշենք, որ դիակաի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 NEWS.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, նախնական տվյալներով նա հանկարծամահ է եղել: