Սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները վախենում են արդար ընտրություններից։ Այս մասին փետրվարի 2-ին խորհրդարանում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները կեղծարարության են դիմել, որպեսզի խորհրդարանական հանրապետության դիմակի տակ հնարավորություն ստանան իրենց դրսեւորել։ «Հանրաքվեն կամ ընտրությունները կարելի է կեղծել, բայց չի կարելի անտեսել հասարակության կամքը»,- ասել է Զուրաբյանը։

Նրա կարծիքով անհարժեշտ է էլեկտրոնային քվեարկության ժամանակ մատնահետքեր կիրառել, այլ ոչ թե ID-քարտեր։