ՀՀԿ խմբակցության  պատգմավոր Ռուբիկ Հովսեփյանը, որը նաեւ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբայրն է, դեռ տեղյակ չէ` նոր Ընտրական օրենսգրքում ինչ փոփոխություններ են նախատեսվում: Այս մասին նա ասաց  NEWS.am-ի հետ զրույցում:

«Դեռ մշակված չէ նախագծը, ոչ մի բան հայտնի չէ»,-ասաց Ռուբիկ Հովսեփյանը:

Երբ տեղեկացավ համամասնական ընտրակարգի ռեյտինգային մոդելի մասին, արձագանքեց. «Նորմալ եմ վերաբերում, իմ կարողությունները շատ են, բայց  նախ պետք է որոշեմ համաձա՞յն եմ` դնեմ թեկնածությունս, թե ոչ»։

Հովսեփյանը ասաց, թե ամբիոնի մոտից ելույթ չունենալը դեռ չի նշանակում, որ ինքը պասիվ պատգամավոր է, վստահեցրեց, որ հանձնաժողովներում ակտիվ մասնակցություն է ունենում նախագծերի քննարկմանը, սակայն դժվարացավ նշել գոնե մեկ նախագծի մասին: Նշենք, որ նա մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Աջափնյակ համայնքից: