Երեւանում շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ին ուշագրավ  միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ կեսգիշերն անց, ժամը  03:00-ի սահմաններում ենթակայան է մտել 30-ամյա մի երիտասարդ ու որոշել մնալ այնտեղ: Երբ աշխատակիցները նրան փորձել են դուրս հրավիրել, վերջինս հարձակվել է բժշկի վրա եւ ծեծի ենթարկել:

Բուժանձնակազմը ստիպված ահազանգել է իրավապահներին, որոնք բերման են ենթարկել Արզուման անունով երիտասարդին: Իսկ բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինիկա: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մանրամասները պարզվում են: