ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի լիազորությունները:
Նախագահի հմապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը (լրացել է 65 տարեկանը) եւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հունվարի 29-ի ԱԽ-2-Ո-1 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.
2016 թվականի փետրվարի 3-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի լիազորությունները»:
Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը մի քանի հայտնի գործ է վարել, այդ թվում՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում 2 տարի ազատազրկման դատապարտել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին:




























