Փետրվարի 2-ին, գիշերը ժամը 3-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է անցած տարվա դեկտեմբերին վրաերթի ենթարկված 62-ամյա Նորիկ Կարապետյանը։

Նշենք, որ 2015 թ. դեկտեմբերի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արշալույս գյուղում Արթուր Կ.-ն իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Նորիկ Կարապետյանին:

Վերջինս տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ 1,5 ամիս անց մահացել է: