Չեչնիայի առաջնորդ Ռազման Քադիրովը դեռ չի որոշել առաջադվե՞լ Չեչնիայի ղեկավարի պաշտոնում, թե՞ ոչ։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։

«Ընտրությունների մասին դեռ վաղ է խոսել։ Ես չեմ ուզում կենտրոնանալ այդ հարցերի վրա։ Եվ ոչ մի որոշում դեռ չեմ կայացրել»,- ասել է նա, փոխանցում է Lenta-ն։

Նրա խոսքով՝ այն մասին, որ իր լիազորությունների ժամկետը սպառվում է, իրեն հիշեցրել են լրագրողները։ Քադիրովը նշել է, որ այս պահին ինքը պլանավորում է ամբողջովին կենտրոնանալ իր պարտականությունների կատարման վրա։ «Դրանք շատ ծավալուն են»,- հավելել է Քադիրովը։

Նշենք, որ Ռամզան Քադիրովըայդ պաշտոնում էր հաստատվել 2011թ. մարտի 5-ին։ Հանրապետության հաջող ղեկավարը ընտրվելու է անմիջական քվեարկության ընթացքում քվեարկության միասնական օրը։