Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 3-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Մնացած տրանսպորտային միջոցների համար ավտոճանապարհը փակ է։