Թուրք-սիրիական սահմանով մաքսանենգ ապրանքների տեղափոխումը դադարեցնելը Սիրիայում պատերազմին վերջ տալու գլխավոր պայմաններից մեկն է։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք մեր պատկերացումներն ունենք այդ կապակցությամբ, որոնք շատ պրագմատիկ են եւ թելադրված են գործնականում հրադադար հաստատելու անհրաժեշտությամբ։ Մենք այդ մասին խոսել ենք Սիրիայի աջակցության խմբի մեր ամերիկացի համանախագահների հետ, եւ հուսամ, որ ավելի կոնկրետ խոսակցությունը կկայանա Մյունխենում փետրվարի 11-ին Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման նախօրեին»,- ասել է Լավրովը։
«Հիշեցնեմ, որ հրադադարի առանցքային պայմանը թուրք-սիրիական սահմանով մաքսանենգ ապրանքներ տեղափոխությունը կանխելն է, որը հենց ամենասուր խնդիրներից մեկն է հանդիսանում»,- ասել է Լավրովը։




























