Քաղաքացի Զեփյուռ Ա.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Զեփյուռ Ա.-ն հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ գողության փորձ կատարելու մեջ մեղադրվող որդուն՝ Էդուարդ Ա.-ին,  ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 2015 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բերման են ենթարկել հիշյալ բաժին եւ նույն օրը երեկոյան ինքը տեղեկացել է, որ որդին գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Հետագայում պաշտպանից տեղեկացել է, որ որդին մինչեւ ձերբակալվելը տեւական ժամանակ պահվել է անազատության մեջ:

Քաղաքացի Ժաննա Հ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: