Փետրվարի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «DONG FENG DFL 4180-999» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 223-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2101»-ի վարորդը` 49-ամյա Հունան  Հունանյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: