ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով սահմանված Սեւանա լճում եւ  այնտեղ թափվող գետերում ձկան եւ խեցգետնի որսի ժամանակավորապես դադարեցման ժամանակահատվածում /20.11-25.12.15թ. եւ  06.01-20.01.16թ./ իրականացված միջոցառումների արդյունքում «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտնաբերել էր ապօրինի որսի 439  ձկնորսական ցանց, 345 խեցգետնաորսիչ եւ 3 հատ լողամիջոց:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ձեւավորված աշխատանքային խումբը հաշվառել եւ սահմանված կարգով ոչնչացրել է  որսի վերոհիշյալ միջոցները:

Որսի արգելքի ժամանակահատվածում, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության եւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում առգրավվել է 1 տոննա 617.0 կգ «Սիգ» տեսակի ձուկ /որից մոտ 300 կգ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից/, ինչը սահմանված կարգով հանձնվել է  մանկատներին, ծերանոցներին եւ տուն-ինտերնատներին:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, անդրադառնալով ուժեղացված ռեժիմով իրականացված միջոցառումների արդյունքներին, նշել է, որ ապօրինի որսի կանխարգելմանը եւ բացառմանն ուղղված աշխատանքները շարունակվում են: