Վանաձորում փետրվարի 2-ին տեղի ունեցած դանակահարության փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից:
Մեր տեղեկություններով՝ 26-ամյա Լեւոն Չախոյանին վիճաբանության ժամանակ դանակի գործադրմամբ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածք է հասցրել տուժողի քրոջ նախկին ամուսինը եւ դիմել փախուստի:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:



























