Այսօր «Առողջ Սնունդ» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է քաշի նվազեցման մասնագիտական մոտեցում, հայտարարել է լոգոտիպի ռեսթայլինգ:

«Առողջ Սնունդ» ընկերությունը Հայաստանում իր գործունեության ավելի քան 2 տարիների ընթացքում, հասել է մեծ հաջողությունների եւ զբաղեցնում է կարեւոր դիրք՝ տարբեր թիրախային խմբերի մարդկանց համար՝ մատուցելով պատրաստի սննդակարգեր, որոնցից ամենատարածվածը քաշի նվազեցմանն է: Արդյունքում ընկերությունը նաեւ բախվել է  խնդիրների հետ սկսած բրենդի կրկնօրինակումից, մինչեւ խաբեություն՝ անգամ սննդային հավելումների վաճառք «Առողջ Սնունդ»-ի անունից:

«Նորացված լոգոտիպը դարձել է ավելի ժամանակակից, դինամիկ եւ յուրօրինակ՝ ամբողջովին արտացոլելով նախատեսված փոփոխությունները: Այն լիովին փոխանցում է մեր հիմնական ուղվածությունը եւ հետեւաբար կնպաստի ընկերության ավելի արագ զարգացմանը՝ այս  ոլորտում առաջատար դիրքերում ամրապնդվելու համար», - նշեց «Առողջ Սնունդ» ընկերության փոխտնօրեն Անահիտ Յուզբաշյանը:

«Առողջ Սնունդ» ընկերության կողմից առաջարկվող ծրագրերը բազմազան են եւ նախատեսված են ինչպես այն մարդկանց համար ովքեր ունեն ավելորդ քաշի խնդիր, այնպես էլ նրանց համար ովքեր ցանկանում են պահպանել ներկայիս քաշը, ունեն առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝ շաքարային դիաբետը եւ այլն: Կան ծրագրեր բուսակերների, սպորտսմենների,  դեռահասների եւ երեխաների, հղի կանանց եւ կերակրող մայրերի համար:

«Այսօր հասանելի են նիհարելու տարբեր մեթոդներ՝ մոնո դիետաներ, սննդային հավելումներ, դեղորայքներ եւ այլն, որոնք արդյունավետ չեն եւ նույնիսկ վտանգավոր առողջությանը: Մենք ներկայացնում ենք քաշի նվազեցման սկզբունքայնորեն նոր մոտեցում, որն մշակված է հենց այս ոլորտի մասնագետների կողմից՝ Իսրայելի լավագույն բժիշկ-դիետոլոգների: Այս ծրագրի շրջանակներում պատրաստվում է ամբողջ օրվա սննդակարգը՝ հաշվի առնելով մարդու օրանիզմին անհրաժեշտ սպիտակուցների,  ածխաջրատների, ճարպերի, վիտամինների, մանրաթելերի,  հանքային աղերի  եւ  հեղուկների քանակը: Արդյունքում մեր հաճախորդները նիհարում են՝ ստանալով օգտակար եւ բազմազան սնունդ, ինչի մասին վկայում է նաեւ մեր ընկերության կարգախոսը՝ «Նիհարում ենք ուտելով»:  «Առողջ Սնունդ» ընկերության շնորհիվ, այս ծրագիրը ներկայացված է նաեւ Հայաստանում՝ արժանանալով բազմաթիվ հաճախորդների գոհունակությանը եւ կարճ ժամանակում ապահովելով ցանկալի արդյունք»,- նշեց ընկերության տնօրեն/բժիշկ-կորդինատոր՝ Լիլիթ Մարգարյանը»:

Ընկերության գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետեւյալ հղումով: