Երեւանում տարեսկզբին 16-ամյա Խաչիկ Ղազանչյանին մեկ տասնյակից ավելի դանակի հարված հասցնելու գործով հետախուզման մեջ գտնվող 18-ամյա Սուրեն Մուրադյանը դեռեւս չի հայտաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Մինչ ոստիկանները որոնում են Սուրեն Մուրադյանին, դանակահարված Խաչիկ Ղազանչյանը շարունակում է կոմայի մեջ մնալ, նա միացված է արհեստական շնչառական ապարատին:

Նշենք, որ հարազատների խոսքով՝ Խաչիկ Ղազանչյանին դանակի 14 հարված է հասցրել 18-ամյա Սուրեն Մ.-ն, որը նրա մտերիմ ընկերն է: Նրանց պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ Խաչիկը, Սուրենն ու մեկ այլ տղա գնալիս են եղել իրենց ընկերոջ ծննդյան տոնին: Ծնողների համար անհայտ է` ինչու են տղայի հետ նման կերպ վարվել: Նրանք նաեւ տարօրինակություններ են նկատել կասկածյալի մոտ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: