ՀՀԿ-ն արդեն ունի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, որին կքննարկեն խմբակցությունում եւ սահմանված ժամկետում կներկայացնեն պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:
«Մենք ունենք մեր թեկնածուն, կքննարկենք նաեւ խմբակցությունում: Բավականին նորմալ, բավականին փորձ ունեցող, բավականին խելացի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ունենք»,- ասաց Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ այս պահին չեն կարող անունը նշել:
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը 2016թ. հունվարի 12–ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Փետրվարի 1-ին ԱԺ-ն հաստատել է հրաժարականի դիմումը: Մինչեւ մարտի 1-ը կընտրվի նոր ՄԻՊ:




























