Մոսկվան չի մոռանա, որ Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին, սակայն թուրք ժողովրդին բարեկամ է համարում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իտալական Limes ամսագրին տված հարցազրույցի ժամանակ։ Հարցազրույցի ամբողջական տեքստը ներկայացված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։
«Մենք չենք մոռանա ահաբեկիչներին ցուցաբերած աջակցությունը։ Միաժամանակ մենք հավասարության նշան չենք դնում այսօր իշխող ուժերի մի մասի, որոնք պատասխանատու են Սիրիայում մեր զինծառայողների մահվան համար, եւ թուրք ժողովրդի շրջանում մեր վաղեմի հուսալի ընկերների միջեւ»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























