«Միլեն շոու բալետ» պարային համույթի հիմնադրման 15-ամյակի առթիվ, Երեւան քաղաքի պարարվեստի ոլորտում ունեցած հաջողությունների համար «Միլեն շոու բալետ» պարային համույթը պարգեւատրվել է «Երեւան» ոսկե հուշամեդալով:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ պարգեւը համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյանին է հանձնել Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: