ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հանրային խորհրդի կազմում փոփոխություն է կատարվել, մասնավորապես, Խորհրդի կազմում ընդգրկվել են երկու նոր անդամներ՝ կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցն ու հեռուստալրագրող, «Ռազմական լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու եւ Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրության 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նշանակված՝ Հանրային խորհրդի անդամների կազմ
Ռոբերտ Ամիրխանյան
Աննա Ասատրյան
Լիլիթ Ասատրյան
Գագիկ Մանասյան
Անելկա Գրիգորյան
Աստղիկ Գեւորգյան
Հայկ Դեմոյան
Վազգեն Մանուկյան
Սմբատ Լպուտյան
Էդիկ Մինասյան
Ռուբեն Գեւորգյանց
Արթուր Գրիգորյան:




























